Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Թբիլիսիի ջրհեղեղի հետևանքով զոհվել են 3 հայ քույրեր

Թբիլիսիի ջրհեղեղի հետևանքով զոհվել են 3 հայ քույրեր
15.06.2015 | 15:59

Թբիլիսիի ավերիչ ջրհեղեղի հետևանքով զոհվածների մեջ երեք հայ կա՝ հայտնել են Վրաստանում Հայաստանի դեսպանատնից: Զոհվածները երեք քույրեր են՝ Լիանա, ժաննա և Սվետլանա Եղիազարովաները, նրանք հայ են, Վրաստանի քաղաքացի: Նրանցից մեկը 65 տարեկան է, մեկը՝ 67, մյուսը՝ 48: Անհետ կորածների ցուցակը դեռ չկա: Հեղեղումը Թբիլիսիում եղել է կիրակի գիշերը, աննախադեպ տեղատարափից հետո։ Վերջին տվյալներով՝ զոհվել է 13 մարդ, 16 անհետ կորած, ավելի քան 30 հոգի վիրավորվել է: Տարերքը վնասել է մայրաքաղաքի ճանապարհներն ու ենթակառուցվածքները։ Հեղեղվել էր նաև գազանանոցը, ինչի հետևանքով տասնյակ կենդանիներ հայտնվել էին ազատության մեջ։ Թբիլիսիի կենդանաբանական այգու 600 կենդանիներից 300-ն են ողջ մնացել: Մնացածը կամ սատկել են տեղում՝ ջրհեղեղի ժամանակ, կամ փախուստի են դիմել վանդակներից և նրանց վնասազերծել են հատուկջոկատայինները: Թբիլիսիի կենտրոնական շրջաններում շարունակվում է փախած կենդանիների որոնումը, շրջում են ուղղաթիռներ, բնակիչներին կոչ են արել դուրս չգալ փողոց։

Դիտվել է՝ 1391

Մեկնաբանություններ